Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ի՞նչը հաղթեց Գյումրիում և Փարաքարում

Ի՞նչը հաղթեց Գյումրիում և Փարաքարում
02.04.2025 | 16:36

Եթե Գյումրիում և Փարաքարում ամբողջ (ոչ թե միասնական) ընդդիմության ռեսուրսները՝ մարդկային, ֆինանսական, կազմակերպչական և քարոզչական, բավարարեցին, որպեսզի իշխող կուսակցությանը զրկեն տեղական իշխանությանը տիրանալուց, ապա համապետական ընտրությունների կամ այլ պրոցեսների համար այս պահին դրանք բավարար չեն: Նույնիսկ Երևանի համար չբավարարեցին 2023 թվականին, երբ նույն «Մայր Հայաստան» դաշինքը, իր նախընտրական ծրագրից բացի, ներկայացավ որպես գլոբալ քաղաքական փոփոխությունների պահանջատեր՝ հետագայում դա ամբողջ երկրում տարածելու խոստմամբ:

Եթե 2023-ին Փաշինյանի վարած քաղաքականության դառը պտուղներն այսքան ակնառու չէին, ապա Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ այլևս հեշտ չեն խաբվում, պատրաստ չեն զիջել ավելին, քան արդեն զիջել կամ կորցրել են: Ընտրողների այն պասիվ հատվածը, որը ոչ մի հույս չէր կապում այս կամ այն քաղաքական ուժի, անհատի հետ, որպեսզի գնա քվեարկության, այս անգամ գնաց ձայն տալու նույնիսկ վաղուց մոռացված թեկնածուին կամ քաղաքական ուժին, միայն թե լինի իշխանափոխություն՝ թեկուզ տեղական մասշտաբով:

Սա է այն բովանդակային բաղադրիչը, որը պետք է արժևորել և տարածել ամբողջ երկրով, բոլոր համայնքներում և սոցիալական խմբերի մեջ: Դրան պետք է ներգրավել ինստիտուցիոնալ այլ կառույցներ, որը հնարավորություն կտա ազատագրել վարչական ռեսուրսը, հանել այն իշխանությունների ազդեցությունից:

Դրա համար կոնկրետ Գյումրիի ընտրությունների արդյունքները պետք է արձանագրվեն առանց վերապահումների կամ փակագծերի: Մարդիկ պետք է ամրապնդվեն այն գիտակցումի մեջ, որ իրենց ընտրությունը ոչ թե անհատների միջև էր, ովքեր դեռ ինչ-ինչ պայմաններ են միմյանց առաջադրում, այլ այն գաղափարի, այն հեռանկարի, որտեղ անվտանգ է, որտեղ նույնիսկ վտանգը գիտակցված է, և դրա համար կշարունակեն գնալ արմատական քայլերի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 9624

Մեկնաբանություններ